Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» որոշակիորեն ԲՀԿ-ագույն դարձան

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» որոշակիորեն ԲՀԿ-ագույն դարձան
08.11.2014 | 16:25

Այսօր արդեն կարելի է խոսել այն մասին, որ Հայաստանի քաղաքական դաշտ կոչվածի ԲՀԿ-ի գույնով ներկվելու գործընթացի երկրորդ փուլի մեկնարկը տրվեց: Առաջին փուլում ինքը՝ ԲՀԿ-ն, շնորհիվ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» հետ ներդաշնակ ու խիստ գաղափարական համագործակցության, ներկվեց ընդդիմադիր-իշխանափոխական գույներով, մինչդեռ այժմ սկսվեց եռյակի ձևաչափից դուրս եղած կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, Սփյուռքի կառույցների, այդ բոլորի տարատեսակ երիտասարդական թևերի հավաքագրումը բացառապես ԲՀԿ-ի դրոշի տակ: Բացառապես ԲՀԿ-ի, քանի որ նրանց բոլորի հետ բանակցելու վերաբերյալ հանձնարարականները տրվել են հենց այդ կուսակցության անդամներին՝ ոչ թե ընդդիմադիր եռյակի համատեղ, այլ՝ հենց միայն ԲՀԿ-ի համապատասխան կուսակցական բարձր ատյանի որոշմամբ: Սա թատերական հրապարակում հռչակված համաժողովրդական շարժման ԲՀԿ-ացման քաղաքական մարտավարության ու ռազմավարության տեսանկյունից միանգամայն խելամիտ ու ներգործուն նախաձեռնություն է: Այժմ, անկախ այն բանից, թե եռյակի անդամներից որ մեկն ու երբ կորոշի լքել այդ՝ «ռեալ պոլիտիկի» սկզբունքների հիման վրա հիմնված երփներանգ քաղաքական համագործակցության նորարարական ձևաչափը, ԲՀԿ-ն կմնա համաժողովրդական շարժման անփոխարինելի դրոշակակիրը: Կարևոր է ամրագրել, որ հանուն իշխանափոխական նպատակների եռյակի ձևավորման արդյունքում ոչ միայն ԲՀԿ-ն ներկվեց ընդդիմադիր-հեղափոխական գույներով, այլև ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» որոշակիորեն ԲՀԿ-ագույն դարձան: Հայաստանի համար այս գործընթացն առնվազն մեկ անչափ կարևոր երաշխիք ապահովելու ներուժ է պարունակում՝ դրա միջոցով կարող է կանխվել սեփականության բռնի-հեղափոխական վերաբաշխման վտանգը: Մյուս կողմից տեսանելի է, որ իշխանափոխության միջոցով Հայաստանի կառավարման համակարգի որակական փոփոխությունն ապահովելու իրական կարողունակություն իշխանափոխողները մինչ այժմ երբևէ չեն դրսևորել:

Դիտվել է՝ 1471

Մեկնաբանություններ